Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ ինչքան դատարկ ու բովանդազուրկ պետք է լինի, որ քաղաքական ընդդիմախոսին վիրավորելու նպատակով՝ մարդու ազգանվանը փորձի ծաղրել, այն էլ՝ մի առանձնահատուկ պարապած ժեստիկուլյացիայով։ Դա է Ձեր առավելագույնը, անբովանդակնե՛ր, միշտ տարեք անձնական հարթություն ու այդտեղ էլ պարտվեք»։ |