ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի օր է, ինչ թրքահպատակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան: Ընդդիմության երեկվա հուժկու երթն անհանգիստ և բուռն գիշեր է ապահովել հայրենիքի դավաճանի համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «նիկո՛լ, մարդասպան», կամ «նիկո՛լ, դավաճան» գոռացող տասնյակ հազարավոր Հայ մարդկանց ձայնը հասել է Մոսկվա, ապա կարելի է վստահաբար պնդել, որ կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել: Դավաճանի Մոսկվա այցին զուգահեռ այսօր առավոտյան նկատվեց ոստիկանության «կարմիր գլխարկների» անբնական վարքագիծ. գազազած հարձակվում էին հայկական եռագույնով մեքենաների վրա ու ապօրինի կերպով բերման ենթարկում որևէ օրենք չխախտած վարորդներին: Փաստորեն կարելի է արձանագրել, որ նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին: Իսկ շատ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը...»: |