«Թուրքիան չի կարող այո ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թող չնեղանան»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն այս դեպքում չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ «կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։ «Եթե նույնիսկ Ստոկհոլմն ու Հելսինկին հակաահաբեկչական հայտարարություններ անեն, Անկարան չի կարող հավատալ դրանց»,- ասել է Էրդողանը։ Նա նաև խորհուրդ է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին, որոնք երկուշաբթի օրը ժամանելու են երկիր բանակցությունների համար, «չանհանգստանալ»։ |