Զոհված զինծառայողների ծնողները Վերաքննիչ դատարանի մոտ հանդիպեցին դատախազ Արշակ Մարտիրոսյանին, որն այսօր նախատեսված դատական նիստին չէր ներկայացել և նիստը հետաձգվել էր։ «Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել` ոչ բանավոր, ոչ էլ գրավոր։ Այդ մասին տեղեկացել եմ առավոտյան, երբ ժամը 10։00-ին նիստը նշանակված է եղել»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ կպարզի, թե ինչու ծանուցագիրը ժամանակին չի հասել։ «Տեղեկացվել եմ նաև, որ դատական նիստը հետաձգվել է վաղը չէ մյուսը օրը, որին անձամբ կգամ ու կմասնակցեմ։ Ինչ հարցեր կմտահոգեն ձեզ իրավական գործընթացի վերաբերյալ, դատարանում քննարկման ենթակա կլինեն` կքննարկենք դատարանում»,- նշեց դատախազը։ |