ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են». Արթուր Ղազինյան
13:36, 21.05.2022 | mamul.am
20729 | 6

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:
Պայմանագրի էական պայմաններն են.
1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;
2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;
3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;
4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր;
5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը;
6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:
6. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:
Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր