«Ուկրաինան այսօր» թելեգրամ ալիքը գրում է. «Դաղստանից մի աղջկա, ով համարձակվել էր դեմ արտահայտվել ուկրաինական պատերազմին, ստիպեցին ներողություն խնդրել՝ հորինելով պատերազմի հետ կապ չունեցող լեգենդ: Նույնն ստիպեցին անել նրա մորը։ Ներողություն խնդրելով՝ հրապարակված տեսանյութում աշակերտուհին ասել է, որ «ուղղակի ցանկացել է ուշադրություն հրավիրել իր վրա»։ «Ես լիովին պաշտպանում եմ նախագահի կուրսը,- տեսանյութում ասել է նրա մայրը,- ես հայրենասեր եմ և այդ պատճառով աջակցում եմ Ուկրաինայի տարածքում շարունակվող հատուկ գործողությունը»: Տեղի բնակչության զոմբիացման հատուկ գործողությունը հաջող է անցնում»։ |