Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Իտալիայի վարչապետը գտնվում են Ուկրաինայում, հաղորդում են RaiNews-ը և La Repubblica-ն։ Հրապարակվել է բարձրաստիճան պատվիրակության լուսանկարը՝ գնացքի VIP վագոնում: Քաղաքական գործիչները կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հունիսի 11-ին երեք ղեկավարների Ուկրաինա այցելելու մտադրության մասին տեղեկացրել էր Bild am Sonntag-ը։ Պարբերականը չէր բացառել, որ կենտրոնական թեմաներն են լինելու Կիև սպառազինությունների մատակարարումը և աջակցությունն Ուկրաինային՝ Եվրոմիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։ |