ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Որևէ կանխատեսում՝ երբ կգործի Լարսի անցակետը, չկա». Նաիրա Զոհրաբյան
12:48, 27.06.2022 | mamul.am
4169 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Լարսի անցակետը ջրհեղեղի պատճառով անժամկետ փակ է։
Հայաստանից բեռնատարները, հիմնականում ծիրանով բեռնված, չգիտեն ինչ անել՝ ծիրանը փչանում է։
Ի դեպ, յուրաքանչյուր բեռնատարի համար 8 հազար դոլար է վճարվել։
Հասկանում եմ, որ բոլորը զբաղված են Նիկոլի թռցրած գրիչի «ամենաակտուալ» թեմայով, սակայն մեր հայրենակիցներին օգնել է պետք։
Ի դեպ, վրացական սահմանապահները խորհուրդ են տվել հետ վերադառնալ, որովհետև որևէ կանխատեսում՝ երբ կգործի Լարսի անցակետը՝ չկա։
Հասկանալի է, որ առնվազն առաջիկայում գյուղացիներից մասնավոր սեկտորը ՌԴ արտահանելու համար ծիրան չի գնելու, ինչը, ի դեպ, գնում էր մեկ կիլոգրամը 200 դրամով։
ՀՀ «ամենաժողովրդական» կառավարությունը պարտավոր է հենց գյուղական բնակավայրերում կազմակերպել և գյուղացիներից գնել ծիրանը, Երևանում և այլ բնակավայրերում հատկացնել հատուկ տարածքներ՝ ծիրանի իրացման համար։
Այլապես, վարկերի տակ գերեվարված գյուղացիական տնտեսությունները վերջնականապես սնանկանալու են և մեկ ամիս հետո ՄԱԿ-ի «Սովի քարտեզով» Հայաստանում ոչ թե 500 հազար սովյալ է լինելու, ինչպես հիմա է նշված՝ այլ մի 200 հազարով ավելի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր