ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Կրեմենչուգում ռուսական հարվածի զոհ է դարձել առնվազն 10 մարդ
22:24, 27.06.2022 | mamul.am
6700 | 0

Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինի խոսքով՝ Կրեմենչուգում առևտրի կենտրոնի վրա ռուսական հարվածի զոհ է դարձել առնվազն տասը մարդ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հավելել է, որ բուժօգնության է դիմել 40 մարդ, նրանցից 19-ը հոսպիտալացվել են։

Փրկարարները շարունակում են մարել առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը:

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Կրեմենչուգի հրթիռային հարձակումն իրականացվել է ՌԴ Կուրսկի շրջանի տարածքից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Х-22 հրթիռները արձակվել են հեռահար Ту-22 М3 ռմբակոծիչներից։ Ինքնաթիռները օդ են բարձրացել Շայկովկայի օդանավակայանից, իսկ արձակումները կատարվել են Կուրսկի շրջանից, ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր