ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 409.82, EUR 394.53, RUB 7.05, GBP 442.61
+9 °C, +9 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Ընտրություններից առաջ իշխանականները բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ. «Հրապարակ»
09:06, 28.06.2022 | mamul.am
1974 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանականները կրկին ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ, ակնկալում են նրանց օգնությունը, որ նախորդ աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների պես խոշոր հաշվով չպարտվեն ընդդիմադիրներին։ Որոշ համայնքներում էլ համայնքապետի կամ ավագանու պաշտոններին նախկինների մարդկանց են առաջադրել։ Դիցուք, Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղի ՔՊ-ական թեկնածու Անզոր Ուռուսյանը ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մտերիմներից է, դեռևս նախորդ՝ 2017-ի ընտրություններին Ուռուսյանն առաջադրվել էր, ունեցել էր Սահակյանների աջակցությունը, սակայն պարտվել էր անկուսակցական Ջամս Մախմուդովին։ Այս անգամ նա ոչ միայն Սահակյանների, այլև իշխանական պատգամավոր՝ ապարանցի Մաթևոս Ասատրյանի աջակցությունն ունի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր