ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թեհրանի դիրքորոշումն ամբողջովին հայանպաստ համարելը ճիշտ չէ». Սուրեն Սուրենյանց
15:12, 20.07.2022 | mamul.am
4547 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը:

«Մենք ուրախ ենք տեսնել Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին: Իհարկե, եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի, քանի որ այս սահմանը 1000-ամյա կապող երթուղի է»։

✓ Արդեն երկու օր է` պաշտոնական Թեհրանը հետևողականորեն կրկնում է այս դիրքորոշումը։

Այն ամբողջովին հայանպաստ համարելը, ինչպես կարծում են մեր փորձագիտական ու քաղաքական որոշակի շրջանակներ, ճիշտ չէ։

Պաշտոնական Թեհրանը, ըստ էության, ընդունում է 44-օրյա պատերազմի արդյունքները, ավելին` Արցախի պատկանելիությունն Ադրբեջանին։

Մյուս կողմից, Թեհրանին ակնհայտորեն դուր չեն գալիս ռուս- թուրքական տարածաշրջանային որոշակի համաձայնություններ ու այս համատեքստում է հիշատակվում հայ- իրանական սահմանի խնդիրը։ Խորապես համոզված եմ, որ Թեհրանն ավելի գլոբալ դժգոհության պատճառ ունի ու ենթադրաբար` դա պայմանավորված է ռեգիոնալ համագործակցության համակարգում նրան վերապահված դերակատարությունից։ «Վերապահողները» Թուրքիան ու Ռուսաստանն են, պատահական չէ, որ Իրանի քաղաքական ղեկավարությունն այս դիրքորոշումը երրորդ անգամ կրկնում է` Թեհրան Պուտինի ու Էրդողանի այցի համատեքստում։

Համոզված եմ նաև, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը միայն առիթ է, իսկ Թեհրանի դժգոհություններն ավելի գլոբալ ենթատեքստ ունեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
32163 | 0
դեպի վեր