ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Opel-ը վրաերթի է ենթարկել 26-ամյա մորն ու նրա 8 ամսական որդուն. երեխան ճանապարհին մահացել է
13:24, 05.08.2022 | mamul.am
3577 | 0

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի դպրոցի մոտ տեղի ունեցած վրաերթի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը նույն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռիմա Հ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։50-ի Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա. մահացածը Դարակերտ գյուղի բնակիչ՝ 8 ամսական Արման Ա-ն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը, ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցի 99 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Ռիմա Հ-ին և Արման Ա-ին, որոնք մայր ու որդի են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր