ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Վստահ եմ` կգտնվեն մարդիկ, որ կասեն Աղավնոյում արկածախնդրության են գնում, կամ կասեն` էդ ի՞նչ երաշխիքներով եք մարդկանց կանչում Բերձոր, ո՞վ ա պատասխանատու նրանց կյանքերի համար։
Ինքներս մենք ենք մեր կյանքի պատասխանատուն, ուրիշ ոչ ոք։ Ու սա արկածախնդրություն չի, սա անհանդուրժողականություն է մեր կյանքի, սեփական հողում, հայրենիքում ապրելու իրավունքի հանդեպ հարգանք չունեցողների հանդեպ, լինեն տեղի իշխանություն, թե թուրք կամ ազերի, ոչ ոք իրավունք չունի մեզնից այդ իրավունքը խլելու, հատկապես դրածո ժամանակավոր իշխանությունը։ Դե տեսնենք, թե ընդդիմությունը որքանով է պատրաստ իր պայքարը տեղափոխել Արցախ ` Աղավնո ու Բերձոր, որքանով է պատրաստ իսկապես տեր կանգնելու հողին, որի համար ամիսներ շարունակ փողոցային «պայքար» տարավ»։