ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել տղամարդու դի
16:00, 07.08.2022 | mamul.am
3766 | 0

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:48-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական տարածքում՝ Նորաշեն գյուղի ընտանեկան լողափում տղամարդը լողալով խորացել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից լուր չկա:

Ջրասուզակը լճից 10 մ հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում հայտնաբերել է տղամարդու դին և այն դուրս է բերել լճից:

Ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել տղամարդու դի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր