«Հաստատված 6 զոհ ունենք, փրկարարները կարծես ևս մեկ դի են հայտնաբերել: Ամբողջությամբ թող պարզ լինի, նոր կտանք պաշտոնական թիվը»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարարը: Նա նշել է, որ կրակը, որպես այդպիսին, մարված է, պարզապես ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս մանր օջախներ: |