ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Բեքիր Օրուջևի ձերբակալման լուրը լսելով՝ հիշեցի 19-ամյա վաղեմությամբ մի դրվագ». Րաֆֆի Ասլանյան
15:36, 02.09.2022 | mamul.am
73931 | 1

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանում այսօր գեներալ-մայոր Բեքիր Օրուջևի ձերբակալման լուրը լսելով՝ ակամա հիշեցի շուրջ 19-ամյա վաղեմությամբ մի դրվագ։ Երջանկահիշատակ գեներալ Սեյրան Սարոյանը ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի Արարատի հատվածում գտնվող պաշտպանության տեղամասում, սահմանային հարցերի, միջադեպերի քննարկման նպատակով պետք է հանդիպեր հակառակորդի զինված ուժերի Նախիջևանի բրիգադի հրամանատարի հետ։ Կորպուսի վարչակազմի և Արարատի գնդի անձնակազմի մի շարք սպաներ ուղեկցում էին բանակային կորպուսի հրամանատարին։ Արդեն տեղում՝ բանակցությունների ընթացքում գեներալ Սարոյանի խոսքն ինչ-որ մեկնաբանություններով սկսեց ընդհատել Նախիջևանի բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բեքիր Օրուջևը։ Սարոյանի զայրույթն անմիջապես տեսանելի դարձավ, որի թիրախում հայտնվեց հենց Օրուջևը, ում լեզուն վայրկյանական պապանձվեց, գլուխը կախ լսում էր գեներալին՝ չփորձելով նույնիսկ արդարանալ։ Ապա, Սարոյանը նախատեց նաև Նախիջևանի բրիգադի հրամանատարին՝ զարմանք հայտնելով, որ նրա ներկայությամբ տեղակալը կարող է կարևոր զրույցի նախաձեռնությունն իր վրա վերցնել։ Ադրբեջանցի սպաները սարսափած աչքերով նայում էին հայ գեներալին, ոմանք իհարկե արդեն հասցրել էին լսել նրա մասին։ Այսպիսին էր հայոց բանակը, անկախ ամեն ինչից, հզոր, մարտական ուղի անցած հրամանատարներով, թշնամին նրանց տեսնելիս ազդվում էր։ Հետո եկավ զինվորին ելակ կերկրելով հպարտացող դասալիքների հանրահայտ խումբը՝ իր բոլոր հետևանքներով, ոտնատակ արվեցին նույնիսկ հայրենիքին մարդկանց մատուցած ծառայությունները, կարծես հայրենիքը նաև իրենցը չէր։ Շարունակությունը բոլորիս է հայտնի …, այսօր ըստ էության չունենք երկրի անվտանգությունը լիարժեք ապահովող, բավարար մարտունակությամբ օժտված զինված ուժեր։ Եվ այս առերևույթ տոնական օրով մնում է ասել՝ համբերություն Հայաստան և Արցախ»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր