ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման»․ Ժաննա Անդրեասյան
23:36, 06.09.2022 | mamul.am
2789 | 0

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Սիրելի տնօրեններ,
2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։
Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման, սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքների խրախուսման համար։
Առաջիկայում տեղեկատվական հանդիպում է նախատեսված հետաքրքրված դպրոցների համար։
Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ` լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 26-ը:
Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել gayane.melkonyan@cens.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր