ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հիվանդ երևակայության արդյունք է, որ ԵՊՀ-ն կարող է դառնալ հյուրանոց». նախարար
11:42, 08.09.2022 | mamul.am
3408 | 0

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում փոփոխություններին, հայտարարեց հետևյալը. «Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»:

Կառավարության այսօրվա նիստից հետո ԿԳՄՍ նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ակադեմիական քաղաքի գաղափարը մտնում է գործնական փուլ, կլինեն նաև տարբերակված մոտեցումներ: «Վստահ եղեք՝ ԵՊՀ շենքը կմնա ԵՊՀ շենք.... Որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք է, լուրջ մարդկանցից երբևէ չեմ լսել, որ ԵՊՀ-ն կարող է դառնալ հյուրանոց, սրանից անլուրջ միտք հնարավոր չի կրթական դաշտում պատկերացնել»,- նշել է Վահրամ Դումանյանը:

«Հիվանդ երևակայության արդյունք է, որ ԵՊՀ-ն կարող է դառնալ հյուրանոց». նախարար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր