ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մեկ շաբաթ է՝ երեխաները չեն կարողանում դպրոց գնալ». Ալավերդու բնակիչ
14:23, 08.09.2022 | mamul.am
2930 | 0

Ամեն տարի սեպտեմբերին նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ Ալավերդու Մադան թաղամասի դպրոցական երեխաներ ունեցող ընտանիքները խնդրի առաջ են կանգնում։ Թաղամասում դպրոց չկա, Մադանը քաղաքի կենտրոնի հետ կապող երթուղային՝ նույնպես։ Երեխաները դպրոց չեն գնում այնքան, մինչև որ Լոռու մարզպետարանը, Ալավերդու համայնքապետարանն ու դպրոցը կլուծեն տրանսպորտի խնդիրը։

Այս ուսումնական տարում Մադանի երեխաները դպրոց գնացել են միայն սեպտեմբերի 1-ին՝ գիրք ստանալու նպատակով։ Հաջորդիվ արդեն երթուղայինը նրանց դպրոց կհասցնի սեպտեմբերի 12-ից սկսած, ներկայացնում է «Անկյուն+3» հ/ը-ը:

«Մեկ շաբաթ է՝ երեխաները չեն կարողանում դպրոց գնալ». Ալավերդու բնակիչ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր