Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս լքել Ռուսաստանի տարածքը։ Լեհաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ ՌԴ-ում դեսպանատան և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի կտրուկ կրճատումը սահմանափակում է դիվանագիտական գերատեսչությունների հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու Լեհաստանի քաղաքացիներին, եթե նրանք խնդիրներ ունենան։ «Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ չնախատեսված հանգամանքների դեպքում Լեհաստանի քաղաքացիների տարհանումը կարող է դժվար կամ նույնիսկ անհնար լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուլղարիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին, ովքեր այժմ գտնվում են Ռուսաստանում, շտապ լքել երկիրը՝ երկրում մասնակի մոբիլիզացիայի ֆոնին։ Բուլղարիայի իշխանությունները նաև խնդրել են իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց։ |