Սլովակիան ՆԱՏՕ-ի երեք երկրների միջոցներով Ուկրաինայի համար կարտադրի 16 Zuzana 2 ինքնագնաց հաուբից։ Այս մասին հայտնում է ТА3 հեռուստաալիքը։ Նշվում է, որ հաուբիցների արտադրությունը կֆինանսավորեն Դանիան, Գերմանիան և Նորվեգիան, դրա համար նրանք կհատկացնեն 92 մլն եվրո, համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրել են Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին և նրա դանիացի գործընկեր Մորտեն Բեդսկովը։ Նախնական տվյալներով՝ Ուկրաինան հաուբիցներ կստանա 2023 թվականի երկրորդ կեսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան պատրաստվում է Ուկրաինային նոր զինատեսակներ փոխանցել, այդ թվում՝ 16 Zuzana ինքնագնաց հրետանային կայան։ Այս մասին Օդեսա կատարած այցից հետո հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ Նշվում է, որ Կիևին զենք կմատակարարվի Սլովակիայի հետ, այսպես կոչված, շրջանաձև փոխանակման միջոցով։ Լամբրեխտը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա, որտեղ հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Սա նախարարի առաջին այցն էր Ուկրաինա։ |