ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը երեխաներին օգտագործել է Մակրոնին ծաղրելու համար». Գոհար Հայրապետյան
22:36, 18.10.2022 | mamul.am
6437 | 0

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը երեխաներին օգտագործել է Մակրոնին ծաղրելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ շարունակվող արշավի շրջանակերում Բաքվում մի խումբ ադրբեջանցի երեխաների են հրավիրել հանրային հեռուստատեսությամբ երգ երգելու:
«Բուրատինոյի» մոտիվներով երգում նրանք ծաղրում, վիրավորում են Մակրոնին և մեղադրում «անազնվության և հայամետ լինելու մեջ»:
Երեք րոպեանոց երգում հաղորդավար Ազիզ Ալիևը երգում է երեխաների և երգչախմբի հետ։
Դե ինչ, թող Եվրոպան էլ տեսնի իր աչքերով այն, ինչի մասին մենք տարիներով գոռում ենք:
Ադրբեջանը ատելություն է սերմանում փոքր տարիքից: Իսկ հետո այդ երեխաները մեծանում են ու կացնով հայ սպանում, խոշտանգում ու գլուխ կտրում:
Սիրելի եվրոպացիներ, մի վայրկյան անգամ չկասկածեք, որ շանս ունենան, նույնը ձեզ հետ կանեն: Ադրբեջանական գազ գնելուց առաջ սա հիշեք:
Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը Ֆրանսիայում նոր դեսպան է նշանակել՝ Լեյլա Աբդուլլաևային, որը եղել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
«Կանեմ ամեն ինչ՝ արդարացնելու այս բարձր վստահությունը և նպաստելու Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը»,- գրել է նա Twitter-ում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր