ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի. սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չի». Ի. Սաղաթելյան
17:00, 05.11.2022 | mamul.am
2974 | 1

«Սրանք կեղծում են անցյալն ու ներկան, պարզվեց նաև՝ իրենց իսկ ընտրությունը: Սուտն է սրանց խոստացած խաղաղությունը: Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր ավերածություններ, նոր զոհեր: Գործի է դրված մեզ քայլ առ քայլ ոչնչացնելու ծրագիրը: Այսօր, այստեղ, մենք մերժում ենք հե՛նց դա, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը»,- Ազատության հարպարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի. սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չի»,- ասաց Սաղաթելյանը:

«Լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի. սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չի». Ի. Սաղաթելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր