«Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացում կատարելու և Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց․ «Այս օրենքով ցանկացած հեռուստացույց միացնելու դեպքում, անկախ նրանից՝ ալիքները հեռարձակում է կաբելային օպերատորների միջոցով, թե հանրային մուլտիպլեքսի, ալիքները պետք է ունենան նույն հերթականությունը։ Սկզբում առանց վիճակահանության կլինեն հանրային հեռարձակողները՝ Հանրային հեռուստաընկերությունը, «Շողակաթ»-ը, ինչը իմ կարծիքով տրամաբանական է, որովհետև, ըստ էության, դրանք ֆինանսավորվում են քաղաքացիների վճարած հարկերով»։ |