Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 87-ամյա Սիլվարդ Ս-ն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում կնոջը, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում թափառող շները հարձակվել են Սիլվարդ Ս-ի վրա՝ պատճառելով նրան նշված մարմնական վնասվածքները։ Կնոջը փրկել ու առաջին օգնություն է ցուցաբերել մի երիտասարդ: |