ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+2 °C
«Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ պետական այցն սկսել է կոշտ հայտարարություններով». Հակոբ Բադալյան
00:36, 02.12.2022 | mamul.am
4649 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ պետական այցն սկսել է Բայդենի տնտեսական քաղաքականության հանդեպ կոշտ հայտարարություններով: Շաբաթներ առաջ Սպիտակ տունը հռչակեց գնաճի զսպման քաղաքականություն, որում մեծ ծավալի ներդրումներ է նախատեսում, այսպես ասած, էկոլոգիապես մաքուր արդյունաբերությունում, այդ թվում՝ նաև արտադրություններին պետական աջակցությամբ:

Եվրոպայում այդ քաղաքականությունը դիտարկում են իրենց տնտեսության դեմ՝ համարելով, որ ԱՄՆ-ն, ըստ էության, գործում է պրոտեկցիոնիզմի սկզբունքով և սուբսիդավորում իր արտադրողներին, ինչից տուժելու են եվրոպացի արտադրողնները:

«Ես չեմ ուզում լինել շուկա ամերիկյան ապրանքների համար, որովհետև մենք էլ արտադրում ենք այդ նույն ապրանքներից», կոնգրեսականների և գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Դուք այդ քաղաքականությամբ գուցե կլուծեք ձեր խնդիրները, բայց կխորացնեք իմ խնդիրները, ասել է Մակրոնը, նշելով, որ Ֆրանսիայում էլ կա միջին խավ, որն ունի աշխատանքի կարիք:

Մեզ համար այս հարցերը բոլորովին «հեռու» չեն, որովհետև արևմտյան հավաքականության «իդիլիայի» մեր տպավորությունը որքան հաճելի է ականջի համար, նույնքան կարող է տհաճ հետևանքներ ունենալ, եթե լինի քաղաքական որոշումների կամ անելիքների մշակման հիմքում: Բանն այն է, որ այդ խորքային տնտեսական դիմակայությունն է նաև թելադրում քաղաքական վարքագիծ մեծ խաղատախտակի վրա, այդ թվում՝ նաև մեզ արդեն անմիջականորեն, մոտիկից առնչվող որոշումներ տեսքով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր