ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
Շահումով խաղերի և վիճակախաղերի հարկային տուրքը կավելանա
19:00, 09.12.2022 | mamul.am
1669 | 0

Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջարկելով բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի գծով հարկային բեռը։

«Սկսած 2017 թվականից, ոլորտի ծավալները անշեղորեն աճում են: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե 2017 թվականին այս խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 140 միլիարդ դրամ, 2018-ին՝ 330 միլիարդ դրամ, 2019-ին՝ 1.1 տրիլիոն դրամ, ապա 2020 թվականին այս ցուցիչը կազմել է 3 տրիլիոն դրամ, իսկ 2021 թվականին 4 տրիլիոն դրամ: 2022 թվականի առաջին 9 ամիսների տվյալներով կատարվել է 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք»,- ասել է Պողոսյանը՝ հավելելով․ «Խաղադրույքների այսչափ ինտենսիվ աճը մտահոգիչ է նաև այն առումով, որ Հայաստանի քաղաքացիներն են այդ խաղադրույքները կատարում և նրանք կտրվում են իրական կյանքից, արդյունք ստեղծելու գործընթացներից և ժամանակ վատնում այս հարթակներում»:

Նախարարն առաջարկել է նախագծերի փաթեթը կիրառության մեջ դնել վեցամսյա ժամկետից հետո՝ 2023թ․ հուլիսի 1-ից։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր