Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ Եվրոխորհրդի միջազգային պայմանագրերի դադարեցման մասին օրենքի նախագիծը, փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
Խոսքը հետևյալ պայմանագրերի մասին է.
- Եվրոպայի խորհրդի կանոնադրություն,
- Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիության մասին ընդհանուր համաձայնագիրը, ինչպես նաև դրա 5 արձանագրությունները.,
— Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, ինչպես նաև դրա 10 արձանագրությունները,
— Ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական կոնվենցիա,
— Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա,
- Եվրոպական սոցիալական խարտիա
Նշվում է, որ Եվրոխորհրդի միջազգային պայմանագրերը Ռուսաստանում դադարեցված կհամարվեն 2022 թվականի մարտի 16-ից։