ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Վտանգավոր բան չեմ տեսնում Գուրգեն Արսենյանի հայտարարության մեջ». Սարգիս Խանդանյան
16:18, 08.02.2023 | mamul.am
2360 | 1

Ազգային ժողովը քննարկում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Խանդանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում իր կուսակից Գուրգեն Արսենյանի՝ փետրվարի 3-ին արած հայտարարությանը, ըստ որի՝ «անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչ... 3 մլն ՀՀ բնակիչներ՝ պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք».

«Ես լսել եմ պարոն Արսենյանի ելույթը, և ես տեսել եմ այն մանիպուլյացիաները, որոնք ինձ համար տարակուսելի են: Ես չեմ կարծում, որ Արսենյանը ասել է որևէ վտանգավոր բան, նա խոսել է ՀՀ պետական շահի և ՀՀ առաջնահերթությունների մասին»,- արձագանքել է Խանդանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր