Walt Disney ընկերության ղեկավարությունը մտադիր է վերակազմավորում իրականացնել, որի շրջանակներում նախատեսում է աշխատանքից ազատել 7000 աշխատակցի՝ ծախսերը կրճատելու համար, այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Այգերը, գրում է РИА Новости-ն:
Կազմակերպության նորացված կառուցվածքի ծրագրի համաձայն, կստեղծվեն երեք ստորաբաժանումներ՝ առաջինը պատասխանատու կլինի կինոյի և հեռուստատեսության ոլորտի բովանդակության համար, երկրորդը՝ սպորտային հաղորդումների, երրորդը՝ թեմատիկ զբոսայգիների և ապրանքների վաճառքի: