ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ռուսաստանը կրել է հսկայական կորուստներ. բրիտանական հետախուզություն
18:30, 12.02.2023 | mamul.am
12555 | 0

Ռուսական բանակը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենամեծ կորուստներն է կրել Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ամենօրյա հետախուզական զեկույցում։

Գերատեսչությունը նման եզրակացություններ է արել՝ հիմնվելով Ուկրաինայի գլխավոր շտաբի զեկույցի վրա։
«Չնայած պաշտպանության նախարարության հետախուզությունը չի կարող ստուգել Ուկրաինայի մեթոդաբանությունը, միտումները, որոնք ցույց են տալիս տվյալները, ամենայն հավանականությամբ, ճշգրիտ են», - ասվում է զեկույցում:

Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանն օրական կորցնում է միջինը 824 զինվոր։ Սա ամենաբարձր ցուցանիշն է նախորդ տարվա մարտից ի վեր։ Այն ավելի քան 4 անգամ գերազանցում է 2022 թվականի հունիս-հուլիսին գրանցված ցուցանիշը։

Ռուսական զոհերի թվի աճը, հավանաբար, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ պատրաստված անձնակազմի, ռազմաճակատում համակարգման և ռեսուրսների պակասով: Որպես օրինակ՝ բրիտանացի զինվորականները բերում են ռուս զինվորականների գործողությունները Ուգլեդարում և Բախմուտում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր