ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Բրյուսելում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները». ԱՄՆ պետդեպ
12:00, 23.02.2023 | mamul.am
5166 | 0

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված առաջընթացը դինամիկ կլինի: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ չբացառելով առաջիկայում երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը:

«Բանակցային գործընթացում առաջընթացը փոխգործակցության արդյունք է։ Այդ առաջընթացը կողմերի ներգրավվածության, ԱՄՆ-ի՝ երկկողմ և եռակողմ մասնակցության, ինչպես նաև ԵՄ դիվանագիտական ջանքերի արդյունքն է: Հույս ունենք առաջընթացը տեսնել նաև առաջիկա օրերին՝ Բրյուսելում Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններում»,- նշել է Փրայսը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր