«ՀՀ-ում չկան հակառուսական նպատակաուղղված արշավներ, ինչի ապացույցն այն է, որ տասնյակ հազարավոր ռուսներ ազատ, խաղաղ, հարմարավետ ապրում են ՀՀ-ում, վարում իրենց բիզնեսը և այդ համատեքստում որևէ բողոք չի ստացվել»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: |