Ռուս խաղաղապահները փորձել են մոտենալ Վերիշենի ուղղությամբ տեղակայված դիրքերին, որպեսզի բանակցեն ազերների հետ և փորձեն վերադարձնել գերեվարված Մ. Գյուլնաբարյանին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը։ «Այդ իսկ պահին ա*երները կրակ են բացել ռուսական խաղաղապահների մեքենայի ուղղությամբ, նաև նռնակ են նետել՝ թեթև վիրավորելով մեկ ռուս խաղաղապահի: Մինչ այժմ ոչ մի տեղեկություն գերեվարված Մ. Գյուլնաբարյանի մասին»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մառախուղի պատճառով մոլորվել ու նախնական տվյալներով ադրբեջանական վերահսկողության տարածքում է հայտնվել զինծառայող Մ. Գ.-ն։ Պաշտպանության նախարարությունը որոնում է նրան, լրատվամիջոցների տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Սյունիքում՝ Սև լճի տարածքում։ |