Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուկրաինական պատերազմը կարող է էսկալացիայի նոր՝ ավելի վտանգավոր մակարդակ արձանագրել: Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հայտարարեց Ուկրաինային սպառված ուրանով արկեր փոխանցելու մտադրության մասին, Պուտինը երեկ ասել է, թե տակտիկական միջուկային զենք է տեղակայելու Բելառուսում: Միջազգային անարխիայի խորացումը միայն ավելացնելու է մեր անվտանգային ռիսկերը»: |