ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Եթե հակառակ իրավիճակում ԱԺ անվտանգությունից մեկը արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին». Սևակ Հակոբյան
00:06, 01.04.2023 | mamul.am
5379 | 1

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրել է. «Դիմում եմ հարգարժան իրավաբաններին.
Ինձ մի բան ա հետաքրքիր՝ Փաշինյան ընտանիքի լրատվամիջոցի հրապարակած՝ մոնտաժված տեսանյութից, որտեղ պատգամավոր Սահակյանը, իշխանականների ճանկերից իբր «փախչելու» նպատակով, վազելով դուրս է գալիս նիստի սենյակից դեպի միջանցք:
Հետաքրքիր ա՝ որ թարս իրավիճակը լիներ՝ պատգամավոր Վարդանյան Վլադիմիրը ներսում խփեր Սահակյան Մհերին ու փախչելու լիներ Մհերի ընկերների ձեռքերից և այդ օրվա երեկոյան, ԱԺ անվտանգությունից մեկը ներքին նկարահանումից արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին, չէ՞, կազմալուծել էին, չէ՞, ծառայությունը, հետո էլ դատել էին, չէ՞:
ԱԺ անվտանգության՝ բացառապես այդ նպատակով տեսագրված տեսանյութը գցվել է համացանց: Ով է գցել, դա էլ գիտենք, հնարավոր կլինի նաև պարզել՝ ով է հրահանգել, ով է հանել ու ում տվել, ակնհայտ վարկաբեկելու նպատակով, որովհետև մանիպուլատիվ վերնագրով է տարածվել:
Հիմա դա հանցանք չի՞, հարգելի իրավաբաններ, խնդրում եմ ասեք»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր