ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Իրանի հետ սահմանին պակիստանցի 4 զինվոր է սպանվել
20:00, 01.04.2023 | mamul.am
7775 | 0

Իրանի հետ սահմանին պակիստանցի 4 զինվոր է սպանվել, հաղորդում է Պակիստանի բանակի լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի հարավարևմտյան Քեչ շրջանում։

«Իրանական կողմից գործող մի խումբ ահաբեկիչներ պակիստանա-իրանական սահմանի երկայնքով հարձակվել են Պակիստանի անվտանգության ուժերի սահմանապահ ծառայության վրա։ Ահաբեկիչների դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու և ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար անհրաժեշտ կապ է հաստատվում իրանական կողմի հետ»,- ասվում է զեկույցում։

Միջադեպի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։

Նշենք, որ պակիստանա-իրանական սահմանի երկարությունը 900 կմ է։ Իրան-Պակիստան սահմանին նախկինում ևս անվտանգության հետ կապված միջադեպեր են եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր