ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 429.14, EUR 450.73, RUB 4.31, GBP 520.29
+12 °C, +11 °C ... +14 °C Վաղը`+19 °C
«Մետրոպոլիտենի փլուզումն ընդամենը երջանիկ պատահականությամբ չի դարձել ողբերգության պատճառ». Մեսրոպ Առաքելյան
23:54, 01.04.2023 | mamul.am
4382 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի մետրոպոլիտենի տարածքում տեղի ունեցած փլուզումն ընդամենը երջանիկ պատահականությամբ չի դարձել ողբերգության պատճառ։
Եվ արդեն անմտություն է հուսալ, որ Սուրմալուի ողբերգությունից հետո քաղաքային իշխանությունները հետևություններ են արել՝ Երևանը հերթական ողբերգությունից ապահովագրելու հարցում։
Իսկ Մետրոպոլիտենի վարորդներին մնում է խաչ ու աչքի ուլունք կախել, քանի դեռ շարունակվում է Երևանի ոչ կոմպետենտ և պոպուլիստական կառավարումը՝ երևանցիներին պահելով կայուն սթրեսի մեջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր