ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են բեռնատարն ու ՀՀ ՊՆ զորամասի սանիտարական ավտոմեքենան
23:12, 13.04.2023 | mamul.am
4956 | 0

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Ս-ն իր վարած «ՏHААNXI» բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 181-րդ կմ-ին բախվել է առջևից համընթաց երթևեկող Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ազատ Հ-ի վարած GAZ-22 177 սանիտարական ավտոմեքենային։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հայկ Ս-ն և GAZ-22 177-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ծ-ն և 37-ամյա Գոռ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։
Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները, բախվել են գազատար խողողովակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Վարորդներից Ազատ Հ-ն ծառայում է ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես վարորդ, վիրավորներից Էդգար Ծ-ն և Գոռ Կ-ն ծառայում են ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես բուժակ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր