ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+6 °C
«Ալիև-Նիկոլ-Էրդողան եռյակն ընտրել է հայ ժողովրդին դեպի մահ տանող աստիճանական քայլերի տարբերակը». Վահե Սարգսյան
20:36, 31.05.2023 | mamul.am
2746 | 0

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորտերին սպանելու համար գցում են եռման ջրի մեջ: Ապրելու պայքարի բնազդով՝ գորտերը միանգամից խառնվում են իրար ու դուրս թռչում ջրից:
Երկրորդ անգամ գորտերին գցում են սառը և հաճելի ջրի մեջ ու դանդաղ տաքացնում ջուրը մինչ եռման աստիճան: Գորտերից ոչ մեկն այդ ընթացքում դուրս չի թռչում. դանդաղ համակերպվում են, թմրում և ջրի եռալուն պես՝ բոլորը սատկում:
Ալիև-Նիկոլ-Էրդողան եռյակն ընդդեմ հայ ժողովրդի գործում է երկրորդ տարբերակով: Նրանք չեն կիրառում այնպիսի կտրուկ միջոցներ, որպեսզի հայ ժողովուրդը «դուրս թռչի ջրից» և ազատի իրեն, այն է՝ ապստամբի: Փոխարենն ընտրել են հայ ժողովրդին դեպի մահ տանող աստիճանական քայլերի՝ ջրի դանդաղ տաքացման, թմրեցման և սպանելու տակտիկան:
- Սկզբից պատերազմ նախաձենեցին և հանձնեցին Արցախի մեծագույն հատվածը,
- այնուհետև խայտառակ հայտարարությամբ թշնամուն նվիրվեցին Քարվաճառը, Աղդամը, Քաշաթաղի մնացած հատվածը,
-դրանից մի երկու շաբաթ անց՝ Սյունիքի անառիկ դիրքերն ու ՀՀ միջպետական ճանապարհները՝ Գորիս -Կապան հատվածում (բանավոր ըմբռնման մասին խայտառակ, դավաճանական հայտարարությամբ),
- դրանից մի քանի ամիս անց՝ 2021 թ. մայիսին, թշնամուն հանձնեցին Սյունիքի ռազմավարական դիրքերն ու բարձունքները՝ Սև լճի շրջանում (Իշխանասար),
- մի քանի ամիս անց՝ 2021 թվականի նոյեմբերին, Ալիև-Նիկոլ-Էրդողան եռյակը սպասեց, որ Կապանում ավարտվեն ավագանու ընտրությունները, և կրկին բանավոր - դավաճանական ըմբռնումներով թշնամուն հանձնվեց Կապան-Ճակատեն ճանապարհը,
- 2022 թ. ամռանը կրկին անհասկանալի ու հակասական հիմնավորումներով թշնամուն հանձնվեցին Արցախի կարևորագույն բնակավայրերը՝ Բերձոր քաղաքը, Աղավնո ավանը և այլն, միաժամանակ՝ թշնամուն հանձնվեցին այդ վայրերով անցնող գլխավոր մայրուղին ու Արցախ մտնող էներգետիկ ենթակառույցները,
- մեկ-երկու ամիս անց՝ 2022 թ. սեպտեմբերին, կրկին պատերազմ, այս անգամ թշմանուն հանձնվեցին կարևորագույն ռազմական նշանակության տարածքներ Վարդենիսում, թշնամու գնդացիրները տեղադրվեցին Ջերմուկ առողջարանային քաղաքի պարիսպների տակ,
- դրանից հետո արդեն կոնկրետ դավաճանական քայլեր ու գործողություններ (Պրագա, Միշել և այլն), որոնց արդյունքում Արցախը նախ շրջափակվեց, ապա հայտարարվեց այն ուղղակի Ադրբեջանին նվիրելու Մեծ դավաճանության վերջին արարի մասին,
- զուգահեռ գործարկվեց Արցախին կապող Տեղ-Կոռնիձոր-Հակարիի կամուրջ նոր ճանապարհը, արդյունքում թշնամուն հանձնեցին կարևորագույն նշանակության տարածքներ Տեղ գյուղի հատվածում՝ թշնամու երախը նետելով գյուղն ու գյուղացիների ապագան,
- թշնամին այդ դավաճանական գործարքի հենքի վրա արագորեն անցակետ տեղադրեց Հակարի գետի վրա՝ փակելով Արցախի հետ կապող կյանքի ճանապարհն ու այն շնչափողից ակնթարթորեն վերածելով շնչահեղձ անող օղակի,
֊ պաշտոնապես հայտարարվեց հերթական դավադիր ծրագրի իրագործման մասին, ըստ որի շուտով թշնամուն են նվիրվելու Տավուշի և Արարատի մարզերից մի շարք կարևոր տարածքներ, իսկ թշնամին կանգնելու է Երևան ֊ Մեղրի և Երևան֊Թիֆլիս միջպետական մայրուղու վրա։
... Ահա այսպես ջուրը տաքացվեց և հասավ եռման աստիճանի, մարդիկ միանգամից դուրս չցատկեցին դրանից փրկվելու համար, քանզի գործեց գորտերի բնազդային վարքագիծը՝ հարմարվել սառը ջրում, հետո թմրել ու դանդաղ մահանալ այն նույն եռման ջրում, որից պետք էր ուղղակի դուրս ցատկել և փրկվել»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր