ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Կիմ Չեն Ինն արգելել է ինքնասպանությունը Հյուսիսային Կորեայում
19:24, 07.06.2023 | mamul.am
4929 | 0

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրաման է արձակել Հյուսիսային Կորեայում ինքնասպանությունն արգելելու մասին, հայտնում է Mirror-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Կիմն ինքնասպանությունն անվանել է «դավաճանություն սոցիալիզմի հանդեպ» և կարգադրել տեղական իշխանություններին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Աղբյուրների համաձայն՝ ԿԺԴՀ-ում անցյալ տարվա համեմատությամբ ինքնասպանությունների թիվն աճել է 40 տոկոսով։

Հաղորդվում է, որ, չնայած հրամանին, տեղում գտնվող պաշտոնյաները դեռ չեն կարողացել համապատասխան լուծում գտնել ստեղծված իրավիճակից։ «Ինքնասպանությունների մեծ մասի պատճառը ծայրահեղ աղքատությունը և սովն են, ուստի ոչ ոք չի կարող այս պահին հակաքայլով հանդես գալ»,- ասել է աղբյուրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր