ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, 0 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Ջրհեղեղի պատճառով Խերսոնի շրջանում չորս հազար բնակիչ է տարհանվել
23:42, 07.06.2023 | mamul.am
4446 | 0

Այժմ Խերսոնի շրջանի չորս հազար բնակիչ կա ժամանակավոր կացարաններում, անհրաժեշտության դեպքում կա ևս 5,5 հազարի ռեզերվ, հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Սալդոն հայտնել էր, որ Խերսոնի շրջանի Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ավերման պատճառով ջրի տակ են անցել 35 բնակավայր և տարածքներ երեք շրջաններում։ Ըստ նրա, մոտ ապագայում որոշում կկայացվի տուժած բնակարանների փոխհատուցման վճարման վերաբերյալ։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում տարհանված քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում օգնություն պատրաստ են տրամադրել Ղրիմը, Զապորոժիեի շրջանը և այլ շրջաններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր