ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
18+. Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած ջրհեղեղի ողբերգական պատկերը՝ #Reuters-ի լուսանկարներում
22:30, 18.06.2023 | mamul.am
17857 | 0

Reuters-ը հրապարակել է Ռուսաստանի կողմից գրավված Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքում ջրհեղեղին զոհ գնացածների մարմինների լուսանկարները։ Նշենք, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած աղետից հետո քաղաքը հեղեղվել է։

Նկարներից երևում է, որ մարդիկ խեղդվել են իրենց տներում։ Գոլայա Պրիստանը գտնվում է Խերսոնից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Դնեպրի ձախ ափին։ Ռուսական զորքերը քաղաքը գրավել են Ուկրաինա ներխուժման առաջին օրերին։ Երբ Կախովկայի հիդրոէլեկտրակայանը պայթեցվեց, Գոլայա Պրիստանը Խերսոնի շրջանում ամենաշատը տուժեց ջրհեղեղից։ Մոսկվայի կողմից նշանակված տեղական իշխանությունները արգելել են կամավորներին քաղաք մուտք գործել՝ իբրև թե կարանտինի պատճառով։ Հունիսի 17-ին ռուսամետ վարչակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել էր, որ քաղաքում 13 մարդ է մահացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր