Մախաչկալայի ծայրամասում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Նրանց դիերը դուրս ե բերվում փլատակների տակից. հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Զոհվածների և վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 105 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հաղորդվում է, որ օգոստոսի 15-ին Դաղստանում սուգ է հայտարարվել: |