ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իրանցի կնոջ ներքնազգեստի մեջ 1,1 միլիոն դոլարի ադամանդ են հայտնաբերել
17:48, 17.08.2023 | mamul.am
8294 | 0

Ստամբուլի օդանավակայանի անվտանգության աշխատակիցներնը Դուբայից Ստամբուլ ժամանած իրանցի ուղևորուհի Հելմա Ս-ի ներքնազգեստի և կոշիկների մեջ հայտնաբերել են 30 մլն թուրքական լիրա (մոտ 1,1 մլն դոլար) արժողությամբ ադամանդներ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Օդանավակայանի աշխատակիցները զննել են կնոջ տեղաշարժերի տեսագրությունները՝ ինքնաթիռից իջնելուց և օդանավակայանի տարածքում և կանգնեցրել ուղևորին՝ մաքսային տարածքից հեռանալիս։ Կնոջ ուղեբեռը զննելիս կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Անվտանգության ստուգման ժամանակ Հելմա Ս-ի ներքնազգեստի և կոշիկների զննությունից հետո հայտնաբերվել են տարբեր չափերի և քաշի ադամանդներ, որոնք իրանցի կինը փորձել է մաքսանենգ ճանապարհով ներմուծել երկիր։

Ադամանդները առգրավվել են։ Ձերբակալվածին տեղափոխել են Ստամբուլի օդանավակայանի ոստիկանական բաժանմունք։

Անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո նա հանձնվել է Միգրացիոն հարցերի գրասենյակի աշխատակիցներին, որտեղ որոշում է կայացվել նրան արտաքսել երկրից

Իրանցի կնոջ ներքնազգեստի մեջ 1,1 միլիոն դոլարի ադամանդ են հայտնաբերել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր