ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Alibaba-ն Ուկրաինայի «սև ցուցակում» է հայտնվել 
23:00, 17.08.2023 | mamul.am
3853 | 0

Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը պատերազմի միջազգային հովանավորների ցանկում ներառել է չինական ընկերությունների խումբ՝ Alibaba Group Holding Limited-ը, որին պատկանում է AliExpress էլեկտրոնային առևտրի հարթակը։

Ցուցակում ընդգրկվելու պատճառ է դարձել Ռուսաստանում AliExpress-ի աշխատանքի չդադարումը, ինչպես նաև Ուկրաինայի բռնազավթված Դոնեցկի մարզի Դեբալցևոյի մետալուրգիական մեքենաշինական գործարանի ապրանքների տեղադրումն առցանցաց առևտրի հարթակում։

Ավելի վաղ գործակալությունը սև ցուցակում էր ներառել սննդամթերքի և կենցաղային քիմիկատների բրիտանական Unilever ընկերությունը: Նշվում է, որ արտադրող Axe, Domestos, Dove և Lipton ընկերությունները ներառվել են արգելված ապրանքների ցանկում, քանի որ հրաժարվել են լքել ռուսական շուկան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր