ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
TheNewYorkTimes-ը հաշվարկել է Ուկրաինայում կորուստների ընդհանուր թիվը
22:54, 18.08.2023 | mamul.am
7195 | 0

Ռուսաստանի և Ուկրաինայի լայնամասշտաբ հակամարտության ընթացքում հակամարտող երկու կողմերն էլ կրել են հսկայական կորուստներ՝ գրեթե կես միլիոն վիրավոր և զոհ։ Այս մասին ամերիկացի պաշտոնյաները հայտնել են The New York Times-ին։ ԱՄՆ-ի տվյալներով՝ ռուսական կողմից զոհերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 300 հազար մարդ, որոնցից 120 հազարը զոհվել է և 170-180 հազարը՝ վիրավորվել։ Ուկրաինան, ըստ համանման գնահատականների, կորցրել է մոտ 70.000 զինվոր սպանված և 100.000-120.000 վիրավոր:

Ռուսական ուժերի կորուստների զգալի աճ է գրանցվել այս տարվա ձմռանը և գարնանը Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքի համար կատաղի բախումների ժամանակ։ Հետո ամեն օր հարյուրավոր ռուս զինվորներ են սպանվել կամ վիրավորվել։ Ուկրաինան նույնպես չի խուսափել զգալի կորուստներից այս քաղաքի պաշտպանության ժամանակ։

Ըստ աղբյուրի, հակահարձակման առաջին շաբաթներին հազարավոր զինվորներ է կորցրել ուկրաինական բանակը։ Միաժամանակ, դժվարություններ են առաջացել վիրավորների տարհանման և մարտի դաշտում նրանց բժշկական օգնություն տրամադրելու հետ կապված։

Մարտավարության փոփոխությունը և ռուսական դիրքերի գնդակոծմանն անցնելը նվազեցրել են ուկրաինական ուժերի կորուստները, սակայն Վաշինգթոնում մտավախություն կա, որ Ուկրաինայի զինամթերքի պաշարները կարող են սպառվել։

Այնուամենայնիվ, նույնիսկ զգալի կորուստների դեպքում Ռուսաստանը շարունակում է մոբիլիզացիոն տպավորիչ ռեսուրս ունենալ։ Ըստ աղբյուրի՝ ռուս ժամկետային զինծառայողների թիվը գերազանցում է 1,33 միլիոնը, մինչդեռ Ուկրաինայում նրանց թիվը, ըստ ամերիկյան կողմի, մոտ 500 հազար է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր