ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Իրաքը գործնականում մնացել է առանց ջրի պաշարների
21:30, 30.08.2023 | mamul.am
4503 | 0

Իրաքի ջրի նախարարության խորհրդական Հահա Դարան ասել է, որ երկրի ջրի պաշարները հասել են գերատեսչության գոյության ողջ պատմության մեջ ամենացածր մակարդակին: Այս մասին հայտնում է Իրաքի լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ Իրաքը ջրի լուրջ դեֆիցիտի եզրին է։

«Ջրամբարներում և ամբարտակներում ջրային պաշարների ցուցանիշներն ամենացածրն են Ջրային ռեսուրսների նախարարության պատմության մեջ»,- ասել է գործակալության խորհրդականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր