ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազում է, քանի որ Չինաստանը մտադիր է ընդլայնել iPhone-ի արգելքը
21:36, 08.09.2023 | mamul.am
5462 | 0

Apple-ի բաժնետոմսերի արժեքը վերջին երկու օրվա ընթացքում նվազել է գրեթե 7%-ով՝ կրճատելով ընկերության շուկայական կապիտալացումը մոտ 194 միլիարդ դոլարով, հայտնում են WSJ-ն և Bloomberg-ը:

Բաժնետոմսերն անկում են ապրել այն բանից հետո, երբ չինացի պաշտոնյաները հայտարարեցին iPhone-ի արգելքի մասին:
Apple-ի համար Չինաստանը վաճառքի երրորդ շուկան է, և ընկերության արտադրանքի զգալի մասը արտադրվում է հենց այս երկրում։ Փորձագետներն ընդգծում են, որ Պեկինի որոշումը պատահական է, թե ոչ, կայացվել է սեպտեմբերի 12-ին նախատեսված` iPhone 15-ի շնորհանդեսի նախօրեին։
Չորեքշաբթի օրը WSJ-ն հայտնել է, որ Չինաստանի ղեկավարներն իրենց պետական ​​աշխատողներին արգելել են iPhone-ներ օգտագործել պաշտոնական նպատակներով կամ բերել աշխատավայր:
Չինաստանը Apple-ին բերում է ընկերության ընդհանուր եկամտի 18%-ը։ Ավելին, այս շուկան շարունակում է արագ աճել։ Այսպիսով, Apple-ի վաճառքները Չինաստանում նախորդ եռամսյակում աճել են 8%-ով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր