ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Վերջին 10 րոպեների ընթացքում երկու ուժգին պայթյուն է հնչել Ստեփանակերտում». Բեգլարյան
04:06, 20.09.2023 | mamul.am
4789 | 0

Վերջին 10 րոպեների ընթացքում երկու ուժգին պայթյուն է հնչել Ստեփանակերտում։ Այս մասին գրել է Արցախի պետնախարարի նախկին տեղակալ Արտակ Բեգլարյանը։

«Կարծես հրթիռային հարվածներ են հասցվել Ադրբեջանի կողմից։

Դեռ չգիտեմ թիրախը և հետևանքները:

Կրակոցներ են եղել նաև հակաօդային պաշտպանության զինատեսակներից, այսինքն՝ անօդաչու թռչող սարքերը թռել են Ստեփանակերտի վրայով/մոտակայքով», - գրել է Բեգլարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր